
Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հաջողվել է գալ ընդհանուր հայտարարի Կիևի համար անվտանգության երաշխիքների շուրջ, քննարկվել են ԱՄՆ-ի հետ հետագա համատեղ աշխատանքները:
Անդրադարձ է եղել Ուկրաինային ռազմական աջակցության հեռանկարին: Զելենսկին հավելել է, որ այժմ Եվրոպան և Կիևը մշակում են հակամարտության կարգավորման ծրագրի իրենց տարբերակը:
«Եվրոպայի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև միասնությունը շատ կարևոր է»,- շեշտել է նախագահը։