Բաքվի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ

Քաղաքականություն

09.12.2025 | 16:13

Բաքվի Սաբունչի շրջանի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը 112 թեժ գծին զանգ է ստացել Բաքիխանով բնակավայրի մասնավոր տանը պայթյունի մասին։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ փլատակների տակ կարող են մարդիկ լինել։

Շտապօգնության անձնակազմը մարմնի տարբեր մասերի այրվածքներով մեկ անձի հոսպիտալացրել է այրվածքաբանական կենտրոն, ևս մեկ անձ վնասվածքներով և այրվածքներով տեղափոխվել է Սաբունչիի բժշկական կենտրոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment