
Դոհայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Պետության Էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուհամեդ Բին Ահմեդ ալ-Միսնադին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Անվտանգության խորհրդից։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստան-Կատար երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների ընթացիկ հարցերին և զարգացման հեռանկարներին:
Զրուցակիցները նաև քննարկել են անվտանգային իրավիճակը Մերձավոր Արևելքում: