ՊԵԿ նախագահը կարևորել է ամերիկյան գործընկերների աջակցությունը՝ սահմանային մաքսային հսկողության ենթակառուցվածքների բարելավման գործում

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ԱՄՆ Պետքարտուղարության Արտահանման հսկողության և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի տարածաշրջանային խորհրդատու Քերն Չեյսնին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) տնօրեն Զաքարի Բարտերին։

ՊԵԿ նախագահը կարևորել է ամերիկյան գործընկերների աջակցությունը՝ սահմանային մաքսային հսկողության ենթակառուցվածքների բարելավման և մաքսային ծառայողների կարողությունների  շարունակական զարգացման գործում։

Քննարկվել է նաև ԱՄՆ-ի կողմից տրամադրվող աջակցության ծրագրի ընթացը՝ մաքսային ռիսկերի կատարելագործման շրջանակում, ինչը կարևոր է մաքսային ռիսկերի կառավարման համակարգի բարելավման համար, այդ թվում՝ վերլուծական կարողությունների բարձրացման տեսանկյունից։

ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի հետ համագործակցությանը՝ կարևորելով նոր սարքավորումների տրամադրումը և մաքսային ծառայողների համար դասընթացների կազմակերպումը՝ մաքսանենգության դեմ արդյունավետ պայքարի նպատակով։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ձեռք բերված պայմանավորվածությունները և առաջիկայում ընդլայնել փոխգործակցության շրջանակները՝ այդ թվում հաշվի առնելով տարածաշրջանային նոր նախաձեռնությունները։

Leave a Comment