Մալխաս Ամոյանը՝ տարվա լավագույն ըմբիշների թվում

Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) կողմից ընդգրկվել է 2025թ․ լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշների թվում։

UWW-ն սկսել է քվեարկություն՝ պարզելու համար տարվա ամենագերիշխող ըմբիշներին։ Հավակնորդների թվում են նաև Իրանի ներկայացուցիչներ Մոհամադհադի Սարավին (97 կգ), Հոլամրեզա Ֆարոհին (82 կգ), Սաիդ Էսմաիլին (67 կգ) և ուզբեկ Այտժան Խալմախանովը (63 կգ)։

Այս տարի Մալխաս Ամոյանը դարձել էր աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն ու հաղթել Վարշավայում կայացած Poland Open մրցաշարում։ Պաշտոնական մրցումներում 26-ամյա ըմբիշը պարտություն չունի 2025 թվականին։

Leave a Comment