
Գերմանիայի տարբեր քաղաքներում դեռահասները դեկտեմբերի 5-ի կեսօրին բողոքի ցույցեր են անցկացրել զինվորական ծառայության դեմ:
Ցույցեր են անցկացվել ինչպես խոշոր քաղաքներում՝ Բեռլինում, Դրեզդենում և Լայպցիգում, այնպես էլ փոքր քաղաքներում։ Կազմակերպիչները հայտարարել են, որ նախատեսում են ցույցեր անցկացնել 90 քաղաքում։
Ցույցերն անցկացվել են դպրոցական ժամերին։ Որոշ դեպքերում աշակերտները բաց են թողել վերջին մեկ կամ երկու դասը՝ բողոքի ակցիայի համար։
Նշվում է, որ ցույցերին մասնակցել է մի քանի հարյուր մարդ, այդ թվում՝ ավելի քան 3 հազար մարդ Բեռլինում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի առավոտյան Բունդեսթագը հավանություն է տվել զինվորական ծառայության համակարգի բարեփոխմանը։ Այն պահանջում է, որ երիտասարդները 18 տարեկանը լրանալուց հետո պարտադիր բժշկական զննում անցնեն։
Ըստ Deutsche Welle-ի՝ զինծառայությունը կմնա կամավոր, բայց իշխանությունները կարող են զորակոչ սկսել վիճակահանությամբ, եթե բավարար զինվորներ չլինեն։ Դրա համար Բունդեսթագը պետք է առանձին որոշում կայացնի։