Իսպանիայի առաջնության 2025/2026 մրցաշրջանի 15-րդ տուրում անակնկալ արդյունք գրանցվեց Մադրիդում։ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում «Ռեալը» հյուրընկալել էր Վիգոյի «Սելտային» և պարտություն կրեց 0։2 հաշվով։
Հանդիպման ճակատագիրը վճռեց հյուրերի շվեդ կիսապաշտպան Վիլիոտ Սվեդբերգը, ով դարձավ դուբլի հեղինակ։ Նախ՝ 53-րդ րոպեին նա բացեց խաղի հաշիվը, իսկ հանդիպման վերջնամասում՝ 90+3-րդ րոպեին, ամրագրեց իր թիմի հաղթանակը։
«Արքայական ակումբի» համար խաղն ավելի բարդացավ 64-րդ րոպեին, երբ պաշտպան Ֆրան Գարսիան, երկու րոպեի ընթացքում ստանալով երկու դեղին քարտ, հեռացվեց խաղադաշտից՝ թիմին թողնելով 10 հոգով։
Երկրորդ խաղակեսին ավելացված 2-րդ րոպեին էլ հեռացվեց Ալվարո Ֆերնանդես Կարերասը։
Մրցաշարային աղյուսակում «Ռեալը» 16 խաղից հետո 36 միավորով շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 4 միավորով։ «Սելտան» իր ակտիվում գրանցեց 19 միավոր և բարձրացավ 10-րդ տեղ։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին