Past.am | Եվրոպայում բողոքել են Թրամփից



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եվրոպայում դժգոհ են Սպիտակ տան հետ մշտական կապի բացակայությունից և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անկանխատեսելիությունից: Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով անանուն եվրոպացի դիվանագետին։

«Մենք հաճախ անակնկալի ենք գալիս։ Այդպիսին է Թրամփի բնույթը», – ընդգծել է պարբերականի զրուցակիցը։ Դիվանագետը նշել է, որ առավել կարևոր խնդիր է Սպիտակ տան հետ մշտական կապի բացակայությունը:

Նրա խոսքով՝ դրա պատճառով եվրոպական կողմի համար ավելի դժվար է տեղեկատվություն ստանալ ԱՄՆ-ից և ավելի դժվար է համոզվել, որ իր դիրքորոշումը հասցվել է Վաշինգտոնին:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment