Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Հոֆենհայմի» նկատմամբ։
Առաջին խաղակեսում հաշիվը բացեց Յուլիան Բրանդտը, իսկ երկրորդ կեսում աչքի ընկավ Նիկո Շլոտերբեկը։
«Բորուսիան» Բունդեսլիգայում իր անպարտելիության շարքը հասցրեց վեց հանդիպման (4 հաղթանակ և 2 ոչ-ոքի)։ Նիկո Կովաչի գլխավորած թիմը վաստակել է 28 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։
«Հոֆենհայմը» 23 միավորով 5-րդ տեղում է։ Ընդհատվեց «կապտասպիտակների»՝ առանց պարտությունների վեց խաղից բաղկացած շարքը (5 հաղթանակ և 1 ոչ-ոքի)։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ