🎥 Բավարիան ջախջախեց Շտուտգարտին, Քեյնը՝ հեթ-տրիկի հեղինակ, այլ արդյունքներ

Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 13-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս գերվստահ հաղթանակ տարավ «Շտուտգարտի» նկատմամբ (5:0):

Մյունխենյան գրանդի կազմում դուբլ գրանցեց Հարի Քեյնը (66, 82, 88), մեկական անգամ էլ աչքի ընկան Կոնրադ Լայմերը (11) և Յոսիպ Ստանիսիչը (78)։ Տանտերերը հանդիպման վերջնամասում՝ 81-րդ րոպեին, մնացին 10 հոգով. ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Լորենց Ասինյոն։

Այս խաղից հետո մյունխենցիները վաստակած միավորների քանակը հասցրեցին 37-ի՝ մեծացնելով առավելությունը 2-րդ տեղում ընթացող «Լայպցիգից»։ «Շտուտգարտը» 22 միավորով 6-րդն է։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները․

    • «Աուգսբուրգ» — «Բայեր Լևերկուզեն»՝ 2-0, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
    • «Քյոլն» — «Սանկտ Պուլի»՝ 1-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
    • «Հայդենհայմ» — «Ֆրայբուրգ»՝ 2-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
    • «Վոլֆսբուրգ» — «Ունիոն Բեռլին»՝ 3-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment