Նիկողայոս Մառի հայագիտական ժառանգությունը․ «Հայագիտակ»

Հայագիտության բնագավառում Նիկողայոս Մառի ներդրումն, իսկապես, անգնահատելի է։ Շոտլանդացի հորից և վրացուհի մորից ծնված Նիկողայոսը վաղ տարիքում զրկվեց հորից։ Մայրն ամեն ինչ արեց, որպեսզի տղան փայլուն կրթություն ստանա, դրան նպաստեց նաև ազնվական ծագումը։

Մանուկ հասակից տիրապետելով բազմաթիվ լեզուների՝ Պետերբուրգի համալսարան ընդունվելիս նա յուրացրեց ևս մի քանի լեզու, այդ թվում՝ հայերենը։ Նրա մագիստրոսական թեզը՝ «Մխիթար Գոշի առակներն» էին, որը եռահատոր փայլուն աշխատանք էր։ 1890 թվականին Մառը ժամանեց Հայաստան, իսկ 1904 թվականին Թորոս Թորամանյանի հետ սկսեց պեղումները Անիում։

Մառի «Անի» աշխատությունը հիմնարար էր Հայոց միջնադարյան մայրաքաղաքի պատմության ու դերի կարևորման առումով։ Ընդհանրապես, Մառը հայկական մշակույթը դիտարկում էր ողջ կովկասյան տարածաշրջանում նրա թողած ազդեցության տեսանկյունից։ Ինչպես նշում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արևելյան աղբյուրագիտության և պատմագրության բաժնի վարիչ Ազատ Բոզոյանը, դժվար է գերագնահատել Մառի՝ հայագիտության մեջ կատարած ներդրումը։

Leave a Comment