Սամվել Կարապետյանն իր միջոցներից հսկայական գումարներ էր ներդրում՝ ի շահ երկրի, իսկ Փաշինյանը զբաղված էր այլ «ներդրումներով»՝ քաղաքական ձերբակալություններ, հասարակության պառակտում և գրոհ եկեղեցու դեմ

«Մեր ձևով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի էջում նոր տեսանյութ է հրապարակվել, որում ասվում է՝

«Սամվել Կարապետյանն իր միջոցներից 540 միլիոն դրամ էր ներդնում՝

*մեր երկրում և Արցախից բռնի տեղահանված հազարավոր ընտանիքների տանիքն էր վերանորոգում,

*1,1 միլիարդ դրամ էր ներդնում և գյուղեր բարեկարգում,

*Սոթքում 148 տուն էր վերակառուցում և ընտանիքների բնականոն կյանք վերադարձի համար լուսավոր պայմաններ ստեղծում

Սակայն այդ նույն ժամանակահատվածում, Փաշինյանն այլ «ներդրում» էր անում` քաղաքական ձերբակալություններ, հասարակության պառակտում և գրոհ եկեղեցու դեմ:

Իսկ երկրում այս պատկերն է՝ երիտասարդների շրջանում 27% գործազրկություն, ընտանիքների շուրջ 58%-ի կողմց կոմունալները վճարելու անկարողություն, վերջին երկու տարում ավելի քան 30,000 արտագաղթած քաղաքացիներ:

Leave a Comment