Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել կապերը Հայաստանում և Իրանում գործող ազատ տնտեսական գոտիների միջև

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ազատ առևտրի, արդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Ռեզա Մասրուրի հետ:

Քննարկվել են երկկողմ օրակարգի՝ տնտեսական բնագավառի հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել կապերը Հայաստանում և Իրանում գործող ազատ տնտեսական գոտիների միջև:

Leave a Comment