Հայաստանն ու Ադրբեջանն ընտրվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ: ՍիվիլՆեթը հարցում էր ուղարկել Հայաստանի արտգործնախարարություն՝ պարզելու, թե ինչպես են երկրները քվեարկել միմյանց հարցով: Նախարարությունից արձագանքել են, որ նոյեմբերի 24-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի ընտրությունները տեղի են ունեցել փակ, գաղտնի քվեարկության եղանակով, հետևաբար՝ հայտնի չէ, թե որ երկիրն ում օգտին է քվեարկել։ ՍիվիլՆեթը հարց էր ուղարկել նաև՝ պարզելու, թե ինչպիսին է Հայաստանի արձագանքը Ադրբեջանի՝ կոմիտեի անդամ դառնալուն, սակայն նախարարությունն այս հարցը փաստացի շրջանցել է և չի ներկայացրել որևէ դիրքորոշում։ Հարցին՝ որո՞նք են այն կոնկրետ գործիքները, որոնք Հայաստանը նախատեսում է կիրառել Կոմիտեի անդամության շրջանակում՝ Ադրբեջանին զսպելու կամ նրա կողմից իրականացվող […]