Մեսսի՞, թե՞ Ռոնալդու․ Ռոբերտո Կառլոսը ընտրություն է կատարել — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հայտնի պաշտպան Ռոբերտո Կառլոսը համեմատել է Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին։

«Ինձ համար Կրիշտիանուն ավելի լավն է պրոֆեսիոնալիզմի և ֆիզիկական հատկանիշների առումով։ Մեսսին շոումեն է, ինչպես Զիդանը։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ ոճը։ Ռոնալդուն առանձնանում է իր աշխատանքային էթիկայի շնորհիվ։ Լեոն շատ ուժեղ կողմեր ունի, բայց ես դեռ նախընտրում եմ Կրիշտիանուին, քանի որ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է երկար և հաջողակ կարիերա ունենալ, պետք է հետևի նրա օրինակին», – ասել է Կառլոսը Ջոն Օբի Միկելի YouTube-յան պոդքաստի ժամանակ։

Կառլոսը «սերուցքայինների» կազմում խաղացել է 1996-ից 2007 թվականներին։

Leave a Comment