«Իմ կարծիքով՝ եկեղեցին այս փորձություն էլ կհաղթահարի։ Մենք տեսանք, որ հայ ժողովուրդը չպաշտպանեց վարչապետի ակցիաները եկեղեցու դեմ եւ կանգնեց կաթողիկոսի կողքին։ Այս ամեն ինչը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը չպաշտպանեց եկեղեցու դեմ հարձակումները, եւ միայն ներսից են փորձում ինչ-որ քայլեր ձեռնարկել»,- Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած պատարագից հետո լրագրողներին ասաց «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարցին, թե ի՞նչ զգացին, երբ պատարագի ժամանակ չհնչեց Վեհափառի անունը, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Տրտմություն իջավ մեր վրա»։
«Մենք մեր ձեւով եկեղեցին պաշտպանելու ենք միշտ»,- հայտարարեց Նարեկ Կարապետյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
https://www.youtube.com/live/OA99DSKr7X8
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: