Նարեկ Կարապետյանը եկավ Սուրբ Սարգիս եկեղեցի՝ մասնակցելու պատարագին (ուղիղ)






«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը րոպեներ առաջ եկավ Սուրբ Սարգիս եկեղեցի՝ մասնակցելու պատարագի։

Սամվել Կարապետյանի եղբորորդին ավելի վաղ հայտնել էր, որ ինքը վերջին 15 տարիներին ամեն կիրակի ներկա է եղել Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագին։ 

«Իհարկե, դժվար կլինի կենտրոնանալ և հաղորդվել Պատարագի խորհրդին, քանի որ այնտեղ կլինի մի մարդ, ով պատասխանատու է վերջին տարիների Հայաստանը պատած ողբի համար»,– գրել էր նա երեկ իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել է, որ այս կիրակի ներկա է լինելու Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կայանալիք պատարագին։ Հենց այստեղ է գտնվում է Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի նստավայրը։ Վերջինս 7 այլ բարձրաստիճան հոգևորականների հետ օրերս գնացել էր Փաշինյանի հետ հանդիպման։
Աղբյուր՝ News.am



Leave a Comment