«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ վերջին 15 տարվա նման, այս կիրակի ևս կմասնակցի Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվող պատարագին։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ նոյեմբերի 30-ին Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցելու է պատարագին։
Կարապետյանը շեշտել է, որ 15 տարվա մեջ գեթ մեկ անգամ չի տեսել Փաշինյանին մասնակցելուց պատարագին, չնայած նրա գրասենյակը («Հայկական Ժամանակ» թերթի) ընդամենը 50 մետր հեռավորության վրա է եկեղեցուց։
Շարժման համակարգողը երկմտել է՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ կիրակի օրվա պատարագին, որտեղ «կլինեն քո հայրենիքի համար աղետաբեր մարդիկ և մի թույլ սրբազան, թե՞ չգնալ»։
«Պատասխանը գտա․ գնալ։ Այս եկեղեցին իմ հոգևոր առողջարանն է, և քաղաքական տուրիստների պատճառով ես չպետք է հրաժարվեմ այնտեղից։ Իհարկե, դժվար կլինի կենտրոնանալ և հաղորդվել Պատարագի խորհրդին, քանի որ այնտեղ կլինի մի մարդ, ով պատասխանատու է վերջին տարիների Հայաստանը պատած ողբի համար։ Բայց կփորձեմ»,- հավելել է Կարապետյանը։
