Եթե նա ցանկանար, կարող էր արդեն 1000 գոլ խփել․ Նեյմար — Armsport.am

«Սանտոսի» բրազիլացի հարձակվող Նեյմարը խոսել է իր նախկին թիմակից՝ «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։

«Երբ ՊՍԺ-ն Մեսսիի հետ պայմանագիր կնքեց, ես նրան խնդրեցի իրացնել 11 մետրանոց հարվածները, և նա ինձ ասաց․ «Ոչ, ես դրա համար այստեղ չեմ։ Կամ դու ես իրացնում դրանք, կամ տալիս Մբապեին»։ Նա երբեք ոչնչի համար չի վիճում․ նա շատ հանգիստ է։

Եթե Մեսսին ցանկանար, նա հեշտությամբ կարող էր արդեն 1000 գոլ խփել, բայց Լեոն խաղում է թիմի համար, այլ ոչ թե անձնական փառքի համար։ Ահա թե ինչու է նա ամենատիտղոսակիր խաղացողը և պատմության մեծագույնը»,— Նեյմարի խոսքերն է մեջբերում Transfer News Live-ը։

Հիշեցնենք, որ Նեյմարը և Մեսսին միասին խաղացել են «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի կազմում։

Leave a Comment