Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Թեհրանի միջուկային ծրագիրը։
Իրանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ երկու կողմերը քննարկել են Իրանի և Եվրամիության միջև հարաբերությունները, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։
Արաղչին ներկայացրել է Իրանի դիրքորոշումը Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
«Զրուցակիցներն ընդգծել են Իրանի և եվրոպական կողմերի միջև շարունակական շփումների կարևորությունը՝ տարածաշրջանային և միջազգային իրավիճակի վերաբերյալ կարծիքներ փոխանակելու համար», – հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։