Ֆլորենտինո Պերեսը Ալոնսոյին հրահանգներ է տվել Վինիսիուսի վերաբերյալ — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպում է ունեցել «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ։

Լրագրող Մանու Կարենյոն Cadena SER-ի եթերում հայտնել է, որ Պերեսը Ալոնսոյին որոշակի հրահանգներ է փոխանցել։ Նախագահը մարզչից պահանջել է աշխատել այնպես, որ չզայրացնի թիմի աստղային հարձակվող Վինիսիուս Ժունիորին։

«Եթե Վինիսիուսի նման խաղացող կա «Ռեալում», ապա չես կարող թույլ տալ, որ նա զայրանա։ Նախագահ Պերեսը սա բացատրեց Ալոնսոյին։ Խաղացողները ակումբի ակտիվներն են, իսկ մարզիչը՝ ոչ», — ասել է Կարենյոն ուղիղ եթերում։

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Վինիսիուսը դժգոհություն էր հայտնել «Բարսելոնայի» դեմ խաղում (2:1) իր փոխարինման կապակցությամբ։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ կային, որ բրազիլացին չի ցանկանում երկարաձգել պայմանագրի ժամկետը՝ Ալոնսոյի հետ առկա խնդիրների պատճառով։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը «արքայական» ակումբի կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ խփելով 5 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։ Վինիսիուս Ժունիորի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։

Leave a Comment