Ռոնալդու, Մոդրիչ և ևս երկուսը. ո՞ւմ երբեք չի մոռանա Տոնի Կրոսը — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտնել է, թե նախկին թիմակիցներից որ չորսին կհիշի միշտ։

«Չորս ֆուտբոլիստ, որոնց երբեք չե՞մ մոռանա։ Կնշեմ Կրիշտիանու Ռոնալդուին, Լուկա Մոդրիչին, Միրոսլավ Կլոզեին և Թոմաս Մյուլերին»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։

35-ամյա գերմանացին կարիերան ավարտել է 2024 թվականի ամռանը՝ «Արքայական ակումբում» 10 տարի հանդես գալուց հետո։ Նախկինում նա խաղացել է նաև «Բավարիայում» և «Բայերում»: Ակումբային մակարդակում նրա ակտիվում կա 754 հանդիպում, 73 գոլ և 166 գոլային փոխանցում:

Գերմանիայի հավաքականի կազմում Կրոսն անցկացրել է 114 խաղ՝ դառնալով 17 գոլի և 21 ասիստի հեղինակ։

Հիշեցնենք, որ Կրոսը Չեմպիոնների լիգայի վեցակի գավաթակիր է, 2014 թվականի աշխարհի չեմպիոն, Գերմանիայի եռակի և Իսպանիայի քառակի չեմպիոն։

Leave a Comment