Այս միավորը մեծ ձեռքբերում էր մեզ համար․ Նարդին Մուլահուսեյնովիչ — Armsport.am

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց շոտլանդական «Աբերդինի» հետ։

Մեր թիմի միակ գոլը հեղինակած Նարդին Մուլահուսեյնովիչը հետխաղային մեկնաբանություններ է տվել «Նոայի» մամուլի ծառայությանը։

«Այսօր շատ բարդ հանդիպում ստացվեց։ Գիտակցում էինք դա ու կռվեցինք մինչև վերջ։ Կարծում եմ՝ ընդհանուր լավ հանդես եկանք։ Երկրորդ խաղակեսը շատ լավ էր։ Իմ կարծիքով՝ այս միավորը մեծ ձեռքբերում էր մեզ համար։

Պետք է ցույց տանք մեր որակները հաջորդ խաղում և պայքարենք մինչև վերջ։ Երբ դուրս եմ գալիս մարզադաշտ ու տեսնում եմ մեր երկրպագուներին, հպարտանում եմ նրանցով, քանի որ յուրաքանչյուր խաղում մեզ աջակցում են, իսկ դա մեծ բան է մեզ համար։ Դա մեզ ավելի շատ հանգստություն է տալիս լավ հանդես գալու համար։

Դա իմ աշխատանքն է։ Ես պետք է օգնեմ իմ թիմին և փորձեմ ներդնել իմ առավելագույն ուժերը։ Այաշը հիանալի փոխանցում կատարեց ինձ, և ես գոլի հեղինակ դարձա։ Սակայն միավորն ավելի կարևոր է, և մենք պետք է շարունակենք այսպես առաջ շարժվել»,- ասել է Մուլահուսեյնովիչը։

Leave a Comment