Կեղծ հայտարարություն․ խաբեության եղանակով մի շարք անձանցից գումար է շորթել

Նոյեմբերի 25-ին Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել կեղծ հայտարարության միջոցով տարբեր անձանցից գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Գործը նույն օրը մակագրվել դատավոր Արմեն Պողոսյանին։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն

Հ․Ց․Թ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեության եղանակով՝ հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, Ա.Ս.-ի միջոցով փակցրել է նախապես պատրաստված «Շտապ գումարի տրամադրում 18-ից 75 տարեկան անձանց: 100.000-ից 10.000.000 դրամ, հնարավոր է նաև սև ցուցակում գտնվող անձանց: Հարցերի համար զանգահարեք *** հեռախոսահամարով» բովանդակությամբ կեղծ հայտարարություն, որի արդյունքում մի շարք անձինք, տարբեր ժամանակահատվածներում, կատարել են տարբեր գումարների չափերով դրամական փոխանցումներ: Իսկ մեկ անձ հրաժարվել է որևէ գումար փոխանցել:

Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 






Կարդացեք նաև՝

Leave a Comment