Բաքվում ապօրինի պահվող Վիգեն Էուլջեքչյանի փաստաբանները դիմել են Դոնալդ Թրամփին՝ նրան ազատ արձակելու գործում միջնորդ լինելու համար։
Էուլջեքչյանի առողջական վիճակը վատթարացել է. մամուլում շրջանառվող տեղեկության համաձայն՝ Բաքվում ապօրինաբար պահվող Վիգենը չի կարողանում քայլել, անվասայլակի կարիք ունի, ինչը չի տրամադրվում։
Էուլջեքչյանի փաստաբանականները Թրամփին դիմելուց առաջ նամակներ էին ուղարկել ՄԱԿ-ի կամայական կալանքների հարցերով աշխատանքային խմբին (UNWGAD)՝ պահանջելով նրա անհապաղ ազատ արձակումը։ Փաստաբանները պնդում են, որ Էուլջեքչյանի կալանավորումն ու դատավճիռը կամայական են, իրականացվել են իրավասության խախտմամբ: