«Միշտ չեմ ցանկացել որևէ մեկի ընտանիք կամ անկողին մուտք գործել։ Ես միջադեպի եմ մասնակից եղել՝ Վահագն Ալեքսանյանի մայրիկի հետ կապված։ Նա վերջերս է մահացել, շատ չեմ ուզում մանրամասնել»,-դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Լիդյա Մանթաշյանը։
Լրագրողները խնդրել էին պարզաբանել` ինչ նկատի ուներ, երբ անցած դատական նիստում ասել էր, որ իր միջոցով որոշ պաշտոնյաներին վերաբերվող տեղեկություններ են հանրայնացվել։
Իր` հինգ ամիս կալանքի տակ մնալու հիմնական պատճառներից մեկն էլ Լիդյան համարում է իշխանության հետ ունեցած գաղափարական թշնամանքը, ինչը նաեւ քրեական գործում է ամրագրված.
«Ես քաղաքական պրոցեսի մեջ եմ, Բագրատ Սրբազանի հետ ես տասը տարուց ավելի գործունեություն եմ ծավալում։ Ես հուզված եմ, որ մեր արժանապատիվ ժողովուրդն ընդվզեց։ Այնքան ակնհայտ է, որ այստեղ ահաբեկչություն չկա, այնքան ակնհայտ է, որ սա խափանման միջոց չէ, պատժի ձև է»։
Նա հայտարարեց` որևէ տար երակով Հայաստանը պետք է ազատագրվի։
Մանրամասները` տեսանյությում
Ամբողջական տեսանյութը` այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: