ԵՄ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ ուղղակի ռազմակшն բախմшն. ԱԳ փոխարտգործնախարար

27 Նոյեմբերի, 2025

Եվրամիությունը պատրաստվում է Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական բախման, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

«ՆԱՏՕ-ի և դրան ենթարկվող ԵՄ երկրների ռազմական արդյունաբերության քաղաքականության հիմնական բովանդակությունը տնտեսության, ենթակառուցվածքների, լոգիստիկայի, հասարակության և ռազմական կազմակերպության նախապատրաստումն է Ռուսաստանի հետ անմիջական զինված հակամարտությանը», — նշել է Գրուշկոն։

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի հարաբերությունները եվրոպական երկրների հետ ներկայումս խորը ճգնաժամի մեջ են։

«Ռուսաստանին հրեշացնելու միջոցով հանրային գիտակցության մեջ արմատավորվում է այն միտքը, որ նման սցենարը անխուսափելի է, եթե Մոսկվային չկանգնեցնեն Ուկրաինայում և ռազմավարական առումով չպարտվի», — ասել է Գրուշկոն։

 

Leave a Comment