Թրամփը որոշել է փոխել մոտեցումը Ուկրաինայի հարցում․ Atlantic


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փոխել մոտեցումը Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում, քանի որ նախորդ փորձերն անարդյունավետ են եղել: Այս մասին հայտնում է The Atlantic-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը հանդիպել է մի խումբ եվրոպացի դիվանագետների հետ, որոնք հավաքվել էին ամերիկյան դեսպանի նստավայրում: Հանդիպումը թեժ էր, բայց լարված։

Դիվանագետներից մեկը պահանջել է բացատրել, թե ինչու է Վաշինգտոնն այդքան կտրուկ փոխել կուրսը՝ հրաժարվելով պատժամիջոցներով Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձերից: Պատասխանը, ըստ ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներիայն էր, որ պատերազմը դադարեցնելու այլ եղանակներ անարդյունավետ էին:

«Դրիսկոլի խոսքով՝ ցանկացած հետագա ուշացում Ուկրաինային ավելի շատ կյանքեր ու տարածք կարժենա, և Թրամփը կցանկանար նոր մոտեցում ցուցաբերել», – ասված է հաղորդագրության մեջ:



Leave a Comment