Արամ Ա-ն կմասնակցի Լիբանանում Հռոմի պապի պատվին ընդունելությանը

Արամ Ա-ն կմասնակցի Լիբանանում Հռոմի պապի պատվին ընդունելությանը

27 նոյեմբերի 2025 – 12:04 AMT

PanARMENIAN.Net – Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն մասնակցելու է Լիբանանում Հռոմի պապի պատվին կայանալիք ընդունելությանը և միջոցառումներին, որոնք նվիրված եմ Նիկիայի ժողովի 1700-ամյակին։

Հրավերը փոխանցել է Լիբանանում պապական նվիրակ Փաուլո արքեպիսկոպոս Բորջիան։

«Վեհափառ Հայրապետը ներկա պիտի գտնվի նոյեմբերի 30–ին Լիբանանի նախագահական նստավայրում կայանալիք ըննդունելությանն ի պատիվ Հռոմի Պապ Լեոն ԺԴ քահանայապետի»,–ասվում է Արամ Ա–ի ֆեյսբուքյան էջում։

Դեկտեմբերի 1–ին Արամ Ա–ն հրավիրված է ճաշի Սուրբ քահանայապետի հետ, ինչպես նաև Բեյրութի նահատակաց հրապարակում կայանալիք քրիստոնյա և մահմեդական հոգևոր առաջնորդների հանդիպմանը և հանդես է գալու ելույթով։

Այցը նվիրված է Նիկեայի 1-ին Տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցին։

Leave a Comment