ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում՝ 2026 թվականի նոյեմբերի 11-ին։ Մենք ուրախ կլինենք տեսնել ձեզ Ռուսաստանի մայրաքաղաքում», – ասել է Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում։