Հետախուզվող 18-ամյա երիտասարդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 25-ին ինքնակամ վարչություն է ներկայացել Երևանի Կոմիտասի պողոտայի բնակիչ 18-ամյա երիտասարդը: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

Նա հետախուզվում էր խոշոր չափերով շորթման և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Երիտասարդը ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment