Նոյեմբեր 26,2025 21:35
ՀՀ-ում քաղաքական բանտարկյաների հիմնահարցին նվիրված խորհրդարանական լսումներին՝ իրավապաշտպան Գոհար Մելոյանը նշել է.
«ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների հիմնահարցին նվիրված խորհրդարանական լսումներին՝ կատարելով փաստական անդրադարձներ ու արձանագրումներ, փորձել եմ նաեւ սահմանել «քաղաքական բանտարկյալ»-ի ներպետական, մատչելի հասկացությունը:
«Քաղաքական բանտարկյալը՝ անձ է, ով իր կատարած կամ չկատարած գործողության համար, հայտնվել է անազատության պայմաններում կամ կրում է այնպիսի ծանր իրավական սահմանափակումներ, որոնք չէր կրի, եթե չունենար օրվա իշխանությանն ընդդիմացող քաղաքական հայացքներ»։
Ամենայն հարգանքով, ակնկալում եմ իրավատեխնիկական առաջարկներ եւ գնահատականներ՝ այն լրամշակելու ու ավարտական տեսքի բերելու նպատակով»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: