Եղեգնաձորի և Ջերմուկի աղբավայրերում բռնկված հրդեհը վերահսկվում է․ Վահագն Արսենյան

Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը գրառմամբ տեղեկացրել է, որ մարզի երկու քաղաքների աղբավայրերում հրդեհներ են բռնկվել և որ խնդիրը գտնվում է վերահսկողության տակ։

«Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի և Ջերմուկ քաղաքի «Զիրակ» կոչվող աղբավայրերում այս պահին տեղի ունեցող հրդեհների հետևանքով առաջացած ծուխը որոշ անհարմարություններ է պատճառում բնակիչներին։ Խնդիրը գտնվում է վերահսկողության տակ, իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ հրդեհի կանխման ուղղությամբ։

Հաջորդ տարվա մայիսին Վայք համայնքի տարածքում նախատեսվում է կառուցել կենցաղային թափոնների տեսակավորման կայան, որը կսպասարկի Վայոց ձորի մարզի բոլոր բնակավայրերը։ Թափոնների տեսակավորումն ու նախնական մշակումը զգալիորեն կնվազեցնի դրանց ծավալը և կնպաստի մարզում թափոնների կառավարման համակարգի էական բարելավմանը։ Հարգելի բնակիչներ, ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար»,- գրել է Արսենյանը։  

Leave a Comment