Փաշազադեն Հայ Եկեղեցու հանդեպ ագրեսիվ կեցվածքով հետապնդում է նաև հայ ռազմագերիներին առնվազն այս փուլում, այն էլ Հայ Եկեղեցու միջնորդությամբ հանձնելու հնարավորությունը բացառելու նպատակ. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաշա Զադեն Հայ Եկեղեցու հանդեպ ագրեսիվ կեցվածք դրսևորելու հրահանգը խիստ հետևողականորեն կատարելով (արդեն հասցրել է չորս անգամ հրապարակավ զրպարտանք հնչեցնել), հետապնդում է ոչ միայն հեռահար, այլև կոնկրետ իրավիճակային նպատակներ, որոնցից առաջնահերթը հատկապես՝ շինծու դատավարության զոհ հայ ռազմագերիներին առնվազն այս փուլում, այն էլ Հայ Եկեղեցու միջնորդությամբ հանձնելու հնարավորությունը ամեն գնով բացառելն է: Ուստի տքնում է ուղղակի խափանել որևէ ձևաչափով իր հետ Վեհափառ Տիրոջ հնարավոր հանդիպումը:

Իհարկե, խիստ մտահոգված են նաև Արցախի թեմը պահպանելու, Հայոց ցեղասպանության և նմանաբնույթ այլ առանցքային հարցերի առնչությամբ Վեհափառ Տիրոջ և Մայր Աթոռի դիրքորոշումներով: Սրանք ոչ թե բացառում են իրական փոխշահավետ բարեկամությունը, այլ առավել կայուն, ազնիվ և երկարատև հարաբերությունների անփոխարինելի գրավական են:

Ինձ վիճակվել է ներկա լինել վերջին շրջանում Կիրիլ Պատրիարքի մոտ Վեհափառ Տիրոջ և Փաշա Զադեի բոլոր եռակողմ հանդիպումներին, որոնց ողջ ընթացքում արտաքուստ ագրեսիվ այդ հոգևոր առաջնորդը ակնհայտ վերածվում էր ինքնուրույն դեմք ու միտք չունեցող սովորական կատարածուի:

Ինչևէ, բոլոր այդ հանդիպումներն արդյունք են տվել, ինչն ընդունված չէ լուսաբանել, շատերն առանց այդ էլ են հասկացել:

Աստված պահապան Հայ Եկեղեցուն…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment