Պակիստանի վարչապետը Բաքվում կմասնակցի «Հաղթանակի օրվա» շքերթին

Պակիստանի վարչապետ Մոհամմադ Շահբազ Շարիֆը կայցելի Ադրբեջան և կմասնակցի «հաղթանակի» օրվա շքերթին, հայտարարել է Պակիստանի Իսլամական Հանրապետության Սենատի նախագահ Սեյեդ Յուսուֆ Ռազա Գիլանին՝ APA-ի փոխանցմամբ: «Պակիստանը բարձր մակարդակով կմասնակցի նոյեմբերի 8-ին կայանալիք «հաղթանակի» շքերթին, քանի որ մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ աննախադեպ են», – նշել է Սենատի նախագահը։

Հայաստանում ատելության խոսքի ծավալները մտահոգիչ են․ Անահիտ Մանասյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ատելության խոսքի ծավալները մտահոգիչ է համարում: Այս մասին Մանասյանը նշեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում: «Ատելության խոսքի առումով Հայաստանում միջավայրն ընդհանրապես ընդունելի չէ: Ծավալները ոչ թե պարզապես շատ են, այլ ծավալներն այնպիսին են, որ, երևի, բացառիկ դեպքերում կարող … Read more

Սուդանում սպանել են Կարմիր խաչի հինգ կամավորի

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան «ցնցված և խորապես վշտացած» է Սուդանի Հյուսիսային Կորդոֆանի նահանգում հինգ կամավորների սպանության առիթով: Այս մասին ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ: Կազմակերպության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին Բարա քաղաքում: Ֆեդերացիայում նշել են, որ կամավորները պաշտոնական գործուղման մեջ էին պարենի բաշխման խմբի կազմում: Նրանք կրում էին … Read more

Լիտվան առնվազն մեկ ամսով փակել է Բելառուսի հետ սահմանը

Լիտվայի իշխանությունները մեկ ամսով փակել են Բելառուսի հետ սահմանը՝ մաքսանենգ ճանապարհով ծխախոտ տեղափոխող օդապարիկների օդային հարձակումներից առաջացած անվտանգության սպառնալիքների պատճառով, հաղորդում է Euronews-ը։ Շալչինկայի սահմանային անցակետը կփակվի ամբողջությամբ, մինչդեռ Մեդինինկայը կմնա փակ՝ որոշ բացառություններով։ «Այս անցակետով կթույլատրվեն անցնել դիվանագետները, Կալինինգրադից տարանցիկ ուղևորները, Լիտվա վերադարձող քաղաքացիները, Եվրամիության, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները։ Լիտվայի բնակության թույլտվություն ունեցող … Read more

Վաղարշապատում նախընտրական բարեգործության դեպքը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեին

Հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է Վաղարշապատում ընտրությունների նախաշեմին բարեգործություն կատարելու փաստի ուսումնասիրման վերաբերյալ նյութերը։ Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։ Նշենք, որ հոկտեմբերի 21-ին՝ ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության փուլից մեկ օր առաջ Վաղարշապատ համայնքի Դողս գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք թեկնածուների մասնակցությամբ տեղի էր ունեցել բարեգործական միջոցառում։ Էջմիածնում ՔՊ-ի առերևույթ խախտումների առթիվ «Իրազեկ» քաղաքացիների միավորում» … Read more

Վաղարշապատում տուն գնելու պատրվակով այցելած անձինք գողություն են կատարել

Տնից կատարված գողության վերաբերյալ ահազանգը ստացվեց հոկտեմբերի 5-ի ցերեկը: Մեկնեցին Արմավիրի մարզի քրեական և Վաղարշապատի համայնքային ոստիկանները:Վաղարշապատի բնակիչը հայտնեց, որ տունը վաճառում են, և այդ օրն էլ իբրև գնորդ իրենց այցելել են երկու տղամարդ և մեկ կին, շրջել տարածքում ու հեռացել: Դրանից հետո միայն տանտերերը նկատել են, որ միջանցքում դրված պայուսակից բացակայում է դրամապանակը, իսկ … Read more

Ապարանում կաշառքի գործով ձերբակալվել է 9 անձ, այդ թվում՝ համայնքապետարանի աշխատակիցներ

Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվում Ապարանի համայնքապետարանում։  Այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ հավելելով, որ քրեական վարույթի շրջանակներում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են:

Քննարկվել է ԱՄՆ-Ղազախստան գործընկերության զարգացումը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերջիո Գորի և ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Քրիստոֆեր Լանդաուի հետ: Այդ մասին հաղորդում է Kazinform գործակալությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ղազախաամերիկյան ընդլայնված ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները՝ Վաշինգտոնում կայանալիք C5+1 ձևաչափով գագաթնաժողովի համատեքստում։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ … Read more

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար բյուջեից կհատկացվի շուրջ 4 մլրդ 451 մլն դրամ

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար բյուջեից կհատկացվի շուրջ 4 մլրդ 451 մլն դրամ:  Այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն  ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներում:  «2026 թվականը բուռն ընտրական տարի է լինելու: Տարվա առաջին կեսին նախատեսված են ԱԺ հերթական ընտրությունները, այնուհետև … Read more

Ճամբարակ-Նավուր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել անտառում

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար է Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններւոմ «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Նավուր ավտոճանապարհին՝ 30 կմ հատվածում՝ անտառային գոտում անտառի մեջ բախվել է քարին:  Դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով հայտնվել անտառում:  Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերդ» … Read more