Խաչիկ Մանուկյանը լինելու է «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածուն

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը քիչ առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել բանաստեղծ, պատերազմում որդի կորցրած Խաչիկ Մանուկյանի հետ և կից գրել․«Հայաստանի հոգևոր մայրաքաղաքի ընտրություններին ընդառաջ։ Աստծով»։ Politik.am-ի տեղեկություններով՝ «Հայրենիք» կուսակցությունը Էջմիածին համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու է Խաչիկ Մանուկյանի գլխավորած ցուցակով։ Մանուկյանը ճանաչված գործիչ է հանրապետությունում, իսկ պատերազմից հետո մի շարք ընդդիմադիր … Read more

Հայաստանի տարածքով արտատարածքային ռեժիմը նույնիսկ տեսական չէր կարող քննարկվել․ Զախարովա

Ռուսաստանը չի առաջարկել Հայաստանի տարածքով ուղևորների և բեռների տարանցման արտատարածքային ռեժիմ՝ Ադրբեջանի հետ հաղորդակցություններն ապաշրջափակելու համար: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր տարածքը ԵԱՏՄ շրջանակներում՝ նման ռեժիմը նույնիսկ տեսական մակարդակում չէր կարող քննարկվել»,-ասել է նա:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Զորյան փողոցում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա  Զորյան փողոցում: «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 2-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Զորյան – Սպենդիարյան փողոցների խաչմերուկից դեպի Զորյան – Մոսկովյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ երթևեկելի գոտու ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»:

Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակում խուզարկության դեպքով ձերբшկալված փաստաբանը Արմեն Օհանյանն է

Վարչական դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակում խուզարկության դեպքով ձերբակալված փաստաբանը Արմեն Օհանյանն է, գրում է ArmLur. am–ը։ Ավելի վաղ hայտնել էինք, որ  իրավապահները մի շարք դատավորների տներում, աշխատասենյակներում խուզարկություններ են իրականացնում։ Մասնավորապես, խուզարկություններ են իրականացվում դատավորներ Մհեր Պետրոսյանի և Լուսինե Բոյաջյանի աշխատասենյակներում։ Խուզարկություններ են իրականացվել նաև Վարչական դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակում։ Ձերբակալվել  են … Read more

Երևանում պարզվել են Եվրասիական և Եվրոպական միության տեխնիկական կանոնակարգերի անհամատեղելիության որոշ նրբությունները

Երևանում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումների արդյունքում պարզվել են Եվրասիական և Եվրոպական միության տեխնիկական կանոնակարգերի անհամատեղելիության որոշ նրբություններ:  Օգոստոսի 29-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:   Զախարովայի խոսքով՝ հանդիպումները տեղի են ունեցել պրոֆեսիոնալ, անկեղծ և կառուցողական մթնոլորտում, քննարկվել են երկկողմ և ԵԱՏՄ ձևաչափով տնտեսական համագործակցության բազմաթիվ … Read more

Խնդրում եմ միջոցառումները պլանավորել շենքերի ներսում. քանի դեռ բարձր ջերմաստիճանը պահպանվում է․ ԿԳՄՍ նախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ հորդորել է սեպտեմբերի առաջին օրերին միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում՝ պայմանավորված շոգ եղանակով և սպասվող բարձր ջերմաստիճանով: «Խնդրում եմ միջոցառումները պլանավորել շենքերի ներսում. քանի դեռ բարձր ջերմաստիճանը պահպանվում է, ցանկալի չէ ունենալ ֆիզկուլտուրայի բացօթյա դասեր, այս … Read more

Բարձրագույն կրթության և գիտության ոլորտը ստանում է նոր կարգավորումներ․ քննարկում ԱԺ–ում

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 29-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության … Read more

Ֆրանս-գերմանական հարաբերությունների «հաջող վերագործարկումը» կարող է դառնալ Եվրամիության ամրապնդման շարժիչ ուժ․ Մակրոն

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնության են եկել իրենց երկրների համագործակցության «նոր գլխի» շուրջ։ Պետությունների ղեկավարները այս մասին հայտարարել են Մակրոնի ամառային նստավայրում՝ Լազուրյան ափին գտնվող Ֆորտ դը Բրեգանսոնում հանդիպումից հետո։ Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ ֆրանս-գերմանական հարաբերությունների «հաջող վերագործարկումը» կարող է դառնալ Եվրամիության ամրապնդման շարժիչ ուժ։ «Ես կարծում եմ, որ … Read more

Իսրայելը հայտարարել է, որ Գազա քաղաքում մարդասիրական օգնության բաշխումը այլևս չի դադարեցվի

Իսրայելական բանակը հայտարարել է, որ այսօրվանից մարդասիրական օգնություն բաշխելու համար ռազմական գործողությունների տեղական մարտավարական դադարը չի տարածվի Գազա քաղաքի վրա՝ այդ տարածքը անվանելով «վտանգավոր մարտական ​​գոտի», հաղորդում է The Times of Israel-ը։ «Զինվորականները վերջին շաբաթների ընթացքում արդեն դիմել են նման դադարների Գազայի հատվածի որոշ հատվածներում՝ մարդասիրական օգնության մուտքը և բաշխումը թույլատրելու համար։ Հայտարարության մեջ ասվում … Read more

Գերմանիայի քաղաքացիներին կոչ ենք անում հեռանալ Իրանից․ Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Իրանից՝ «եվրաեռյակի» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա)՝ Թեհրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու փորձերի ֆոնին:  Այդ  մասին հայտարարություն է տարածել Գերմանիայի ԱԳՆ-ն։  «Նախազգուշացնում ենք զերծ մնալ Իրան ուղևորություններից: Գերմանիայի քաղաքացիներին կոչ ենք անում հեռանալ Իրանից», – ասվում է հաղորդագրության մեջ: Գերատեսչությունում պարզաբանել են՝ «քանի որ Իրանի կառավարության ներկայացուցիչներն … Read more