Հորդորում ենք լինել զգոն. Երևանում և մարզերում պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել. տեսանյութ

Հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները։ Ինչպես հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից, այս նպատակով ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում, մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են 559 իրավախախտում, որոնցից 19՝ տրանսպորտայի միջոցը … Read more

Պատվերով սպանություններ, թե ականների պայթյունների հետևանք․ ինչո՞ւ է Ադրբեջանը օրակարգ բերել ականազերծման հարցը

Ադրբեջանը կրկին օրակարգ է բերել ականազերծման հարցը՝ պնդելով, թե հայկական կողմի տրամադրած քարտեզները ճշգրիտ չեն, իսկ ականների պայթյունից մարդիկ են զոհվում։ 392 թիվն է նշվում, իբր դրանք այն անձինք են, որոնք 2020 թվականի պատերազմից ի վեր զոհվել կամ վիրավորվել են ականների պայթյունից։ Նրանց մեջ, ըստ Ադրբեջանի, կան թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ սահմանապահներ։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը … Read more

Հանրային մուլտիպլեքսում օտար հեռարձակող չպետք է լինի. ներկայացվել է ՀՌՀ 2024 թվականի տարեկան հաղորդումը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին հրավիրած նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը: Զեկուցողն անդրադարձել է այն խնդիրներին, որոնք առկա են տեսալսողական մեդիայում եւ ընդգծել, որ մեդիաոլորտը … Read more

«Ֆորդ Տրանզիտ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

Ապրիլի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արտաշատի խճուղում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Էրիկ Գ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ վթարի մեղավորը եղել է Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արա Ա․-ն, ով իր վարած «Howo» … Read more

Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ քաշային կարգում հանդես եկող Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալակիր է դարձել: Թևանյան պետք է մրցեր Վրաստանի ներկայացուցիչ Գոգա Օտինաշվիլիի հետ, սակայն վրացին չի ներկայացել գոտեմարտի: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 70 դիտում

Անդրանիկ Քոչարյանն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարին. ինչ հարցեր են քննարկվել

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 8-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին եւ գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերին, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն ու այդ ուղղությամբ … Read more

Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը եզրափակչում է

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արսեն Հարությունյանը 4:2 հաշվով հաղթել է ռուս մրցակցին և դուրս եկել առաջնության եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիան: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արսեն Հարությունյանը 12-2 հաշվով հաղթել Էր մոլդովացի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 107 դիտում

2025-ը՝ մտքի և հոգու հեղափոխության տարի. «Կրթվելը նորաձև է» շարժման ևս մեկ հանդիպում Մատենադարանում. տեսանյութ

«Կրթվելը նորաձև է» շարժման ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել Մատենադարանում՝ կրթվելու, իմացածը նորովի սովորելու, ինքներս մեզ հարցեր ուղղելու և դրանց անկեղծ պատասխանել համարձակվելու մասին: Այս մասին հայտնում է «Իմ Քայլը» հիմնադրամը: Աննա Հակոբյանն էլ սոցցանցի իր էջում հրապարակելով լուսանկարներ և տեսանյութ՝ գրում է. «Մտածելակերպի դրական փոփոխության համար Կյանքի որակի բարելավման համար Առողջ հասարակություն ձեւավորելու համար Ամուր … Read more

Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը. ինչ հանձնարարական է տրվել ԿԳՄՍՆ-ին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը: Նիստին ներկայացվել են Հայաստանի ազգային փոքրամասնությունների լեզուների մասնագետների պատրաստմանը և ազգայն փոքրամասնությունների երեխաներին ամեն տարի կազմակերպվող ամառային ճամբարների պետական ծրագրում ներառելուն վերաբերող հարցեր: Օրակարգային հարցերի շուրջ ծավալվել է քննարկում, խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Արայիկ Հարությունյանը … Read more

Աննա Վարդապետյանը ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ վարպետաց դաս է անցկացրել

Այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի հրավերով Ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների համար Վարպետաց դաս է անցկացրել՝ «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը ՀՀ Զինված ուժերում» թեմայով: Ինչպես հայտնում են դատախազությունից, առաջին Վարպետաց դասը ՀՀ գլխավոր դատախազն անցկացրել էր 2025 թվականի փետրվարի 25-ին Ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան … Read more