Փաստաբանների պալատը ուսումնասիրում է Կոչուբաևի գործի իրավաչափությունն ու համաչափությունը

ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ  իրականացվող քրեական վարույթի կապակցությամբ.  «Հաշվի առնելով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեաիրավական վարույթի շրջանակում իրականացված գործողությունների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը, ինչպես նաև փաստաբանների անհանգստությունը, հայտնում ենք, որ Փաստաբանների պալատի իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի, ինչպես նաև վարույթն իրականացնող … Read more

Վանեցյանը ի՞նչ է տվել Միքայել Մինասյանին

ԱԱԾ նախկին տնօրեն, Հայրենիք կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը Բորիս Մուրազիի հեղինակային հաղորդման եթերում ասաց․ <<Հանդիպել եմ Միքայել Մինասյանի հետ և առաջարկել, որ մասնակցի, եթե քննչական մարմինները հարցեր են այդ գործուղություններին, բայց նա հրաժարվել է, չի եկել ու վերջ>>։  Ավելին՝ տեսանյութում։ 

«Խաղաղության խաչմերուկը» և TRIPP-ն արտացոլում են Հայաստանի տեսլականը․ ՀՀ ԱԳ փոխնախարար

Հայաստանը լիովին հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության պահպանմանը և բարգավաճմանը։  Կամպալայում Չմիավորման շարժման 19-րդ նախարարական հանդիպմանն ունեցած ելույթի ժամանակ այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։   «Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, … Read more

Նպատակը Հայ Առաքելական Եկեղեցու վարկաբեկումն ու հեղինակազրկումն է․ Աբրահամյան

«Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի Միքայել և Բագրատ Սրբազանների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը։ «Մայր Աթոռի դեմ մեկնարկած հարձակումների շրջանակներում, տարաբնույթ կեղծ մեղադրանքներով, բազմաթիվ հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում, որի նպատակը Հայ Առաքելական Եկեղեցու վարկաբեկումն ու հեղինակազրկումն է: Եկեղեցին մեր երկրի կենսունակությունն ու հանրային համերաշխությունն ապահովող կարևորագույն ինստիտուտներից է, որի … Read more

Թուրքիայում հերթական օպերացիան է իրականացվել

Թուրքիայում հերթական օպերացիան է իրականացվել խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Can Holding»-ի դեմ։ Դատախազության միջնորդությամբ 35 անձ է ձերբակալվել, որոնց թվում է թուրք մասոնների առաջնորդը, հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Can Holding»-ը գործում է էներգետիկայի, կրթության, լոգիստիկայի, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում: Կալանավորվածների շարքում են Binsat Holding-ի վարչության նախագահները, ինչպես նաև Can Holding-ի սեփականատերերի կանայք։ Սակայն ամենանշանակալի անուններից մեկը Ստամբուլի Բիլգի համալսարանի … Read more

«Մեզ չեն տեղեկացրել, գույքը հավասարեցրել են հողին»․ Սարյանի պուրակի կրպակների սեփականատերը բողոքում է

Սա անօրինական են քանդել, իրավունք չունեին: Հիմա գործը գտնվում է դատարանում, պայմանագիրը դադարեցված չէ կադաստրով: Հողի վարձավճարները մինչև այսօր վճարել ենք, երեկ քանդելու որոշում են կայացրել, այսօր եկել, քանդել են: Մեզ չեն էլ տեղեկացրել, գոնե կգայինք, մեր գույքը կվերցնեինք: Գույքը հետը հավասարեցրել են հողին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սարյանի պուրակի կրպակներից մեկի սեփականատերը:  … Read more

Կրեմլում փակ դռների հետևում․ Պուտինը ներկայացրել է Թրամփի հետ զրույցի բովանդակությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 16-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցից հետո Կրեմլում խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներին հետ:  Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հոկտեմբերի 17-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Երեկ երեկոյան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո, Ռուսաստանի նախագահ … Read more

Հովհաննես Խուդոյանը՝ իր դեմ ներկայացված կարգապահական վարույթի մասին

Երկու օր առաջ ստացել եմ ծանուցում ՀՀ փաստաբանների պալատից, որ իմ վերաբերյալ ներկայացվել է կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում: Այս մասին գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը: «Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դեռևս պատասխան չեմ ներկայացրել հաղորդման առիթով: Մինչև դիրքորոշում հայտնելս հետևությունները թողնում եմ ձեզ»,-գրել  է նա:  

Ապօրինի կալանավորված Կոչուբաևի ատենախոսության պաշտպանությունը՝ իրավական և բարոյական քննության կենտրոնում

Արթուր Ղամբարյանը գրել է․  Խոսքի համար ապօրինի հետապնդման ենթարկված և աննկարագրելի ամոթ առաջացնող հիմնավորմամբ կալանավորված Կոչուբաևը 2025 թ․ նոյեմբերի 1-ին, ժամը 11:00-ին, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում գործող 063 մասնագիտացված խորհրդում պետք է պաշտպանի իր թեկնածուական ատենախոսությունը (https://rau.am/event/avtorefer)։ Կոչուբաևի՝ բացահայտ և աղաղակող ապօրինի ու անհիմն կալանավորումը փաստացի միջամտում է նրա կրթության սահմանադրական իրավունքին (ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդված) … Read more

Շուշիում հրետակոծության տակ ընկանք, Վանեցյանի որդու տեղն անհայտ էր․ ի՞նչ ասաց ԱԱԾ նախկին տնօրենը

ԱԱԾ նախկին տնօրեն, Հայրենիք կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը Բորիս Մուրազիի հեղինակային հաղորդման եթերում ասաց․ <<Հրամանատարը չի կարող որևէ կերպ էմոցիա ցույց տալ, հենց էմոցիաներին տրվեցիր՝ կործանելու ես թե քեզ, թե զորախումբը։ Մենք գիտակցելով գնացել ենք ռազմի դաշտ>>։  Ավելին՝ տեսանյութում։