Կհստակեցվեն հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները

Հանրության գերակա շահն ապահովելու նպատակով սեփականության օտարման հարաբերություններն այժմ կարգավորվում են համապատասխան օրենքով եւ չնայած օրենսդրական կարգավորումների շարունակական կատարելագործմանը՝ կան մի շարք խնդիրներ: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ին գումարված հերթական նիստում ներկայացնելով ««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ եւ … Read more

Հայաստանն աշխարհաքաղաքական կոնտեքստում վերջին շրջանում մի հարցի պետք էր պատասխաներ, մի հարց է եղել Հայաստանի առջև դրված՝ «Куда вы денетесь?». Արմեն Գրիգորյան

Tert.am-ը գրում է. Հայաստանն աշխարհաքաղաքական կոնտեքստում վերջին շրջանում մի հարցի պետք էր պատասխաներ, մի հարց է եղել Հայաստանի առջև դրված՝ «Куда вы денетесь?»:  Այս մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով քննարկման ժամանակ ասել է  ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Հայաստանն այդ հարցի պատասխանը գտել է, իր … Read more

Oգոստոսի 8-ով խաղաղություն է հաստատվել մեր տարածաշրջանում. Արմեն Գրիգորյան

Հայաստանին հաջողվել է անկայունության գլոբալ միջավայրում կայունություն բերել տարածաշրջանին և երկրի համար լայն հնարավորություններ բացել: Նման համոզմունք հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով անվտանգային ֆորումի շրջանակում: Անդրադառնալով հարցին, թե տարածաշրջանային և գլոբալ անորոշություններն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի և նրա անվտանգային միջավայրի վրա՝ Գրիգորյանը պատասխանեց, … Read more

Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար ձեռք են բերվել շատ լուրջ միջոցներ. Փաշինյան

Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով վերջին տարիներին ձեռք են բերվել շատ լուրջ սպառազինություն և տեխնիկական միջոցներ։ Այս մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ընթացքում հայտարարել է  Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի խոսքով՝ վերջին շրջանում տարբեր խմբերի հրավիրում են տեղում ծանոթանալու Հայաստանի կողմից ձեռք բերված սպառազինությանն ու տեխնիկային։ «Երբ մարդկանց հրավիրում ենք, ակնհայտ է, որ ցույց … Read more

ՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա և ԵԽ և ՄԱԿ գրասենյակների դիմաց` ՀՀ-ում քաղբանտարկյալների համար

© 2011-2026 Lurer.com Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Lurer.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Lurer.com-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™

Ուիթքոֆը և Քուշները պլանավորում են այցելել Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների. Bloomberg

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահի խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշները մտադիր են առաջիկայում այցելել Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր…

Կառավարությունն առաջարկում է պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնության տրամադրման ժամկետի երկարաձգումն իրականացնել մինչեւ երկու անգամ՝ ամեն անգամ 24 ամիս ժամկետով

2019 թվականից նոր ուղղություններով չվերթ իրականացնելիս ավիաընկերութուններն ազատվում են ֆիզիկական անձանց համար նախատեսված օդի տուրքից: Այդ կանոնի կիրառմամբ ներկայում ընդարձակվել է չվերթներ իրականցնող ուղղությունների աշխարհագրությունը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով օրենքի կիրառման ընթացքում առաջացել են որոշակի խոչընդոտներ, որոնց պատճառով տեղական ավիաընկերությունները չեն կարողացել սեփական կոդով չվերթներ իրականացնել նոր ուղղություններով … Read more

Հնդկաստանի դեսպանատունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել Իրանը

Հնդկաստանի դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Իրանը՝ տրանսպորտային բոլոր հասանելի միջոցներով։ Դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են, որ Հնդկաստանի բոլոր քաղաքացիները պետք է ցուցաբերեն զգուշություն, խուսափեն բողոքի ցույցերի կամ հանրահավաքների անցկացման վայրերից, պահպանեն կապը Իրանում Հնդկաստանի դեսպանատան հետ և հետևեն տեղական լրատվամիջոցներին՝ իրավիճակի ցանկացած փոփոխության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։ Նշենք, որ իրենց քաղաքացիներին՝ Իրանը լքելու … Read more

2 տնտեսվարող է բենզին բերում Ադրբեջանից, բայց ցանկացած քաղաքացու հայտնի է, որ կա նման հնարավորություն. Գեղամ Գեւորգյան

«Մեր հանձնաժողովը 2025թ վերանվանվեց ու արդեն կոչվում է Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով, բնականաբար զուտ անվան փոփոխություն չէ, այլ էական բովանդակային փոփոխություն է տեղի ունեցել»,- 2025 թվականն ամփոփող ասուլիսում նշեց Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: «2025թ հանձնաժողովը շուրջ 2 միլիարդ դրամի տուգանք է նշանակել, նաեւ բացի դրանից՝ ՀՀ բյուջե մուտքագրվել … Read more

«Ալիջան» անցակետում կատարված աշխատանքների 90 տոկոսն ավարտվել է. Anadolu

Թուրքական պետական Anadolu գործակալությունը գրում է, որ Հայաստանի հետ Թուրքիայի սահմանին գտնվող «Ալիջան» սահմանային անցակետում կատարված աշխատանքների 90 տոկոսն արդեն ավարտվել է: Հաղորդվում է, որ Ալիջան սահմանային անցակետում կառուցվում են շենքեր մաքսային և այլ ընթացակարգերի համար, միաժամանակ իրականացվում են գովազդային վահանակների տեղադրման աշխատանքներ՝ Հայաստանից Թուրքիա ժամանողներին խրախուսելու համար ուսումնասիրել Իգդիրը և շրջակա շրջանը։ Գնահատեք հոդվածը