Ալ-Շարաան և Թրամփը համաձայնել են շարունակել համագործակցությունը ԻՊ-ի դեմ պայքարում

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով վերջին զարգացումները: «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, և հաստատվել է երկրի միասնության և ահաբեկչության դեմ պայքարին աջակցությունը։ Կողմերը համաձայնել են շարունակել համագործակցությունը ԻՊ-ի դեմ պայքարում»,- նշել է Սիրիայի նախագահի գրասենյակը:

Կիևում 5000-ից ավելի շենք առանց ջեռուցման՝ ռուսական հարձակման հետևանքով

Կիևում ռուսական հարձակումից հետո 5635 բազմահարկ շենք մնացել է առանց ջեռուցման, հայտնում է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Հարձակման հետևանքով Կիևի մի մասում ջրամատակարարումը նույնպես դադարեցված է: Դնեպրովսկի շրջանում, ըստ Կլիչկոյի, հարվածներ են հասցվել ոչ բնակելի շենքերին։ Բացի այդ, անօդաչու թռչող սարք է վթարի ենթարկվել բաց տարածքում, որի հետևանքով մեքենաներ են այրվել, կա մեկ վիրավոր: Դնեպրոպետրովսկի մարզային … Read more

ՀՀ-ն առաջիկա տարիներին կընդլայնի իր արտահանման ծավալները դեպի Գերմանիա

20 հունվարի 2026 – 11:58 AMT PanARMENIAN.Net – ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Գերմանիայի մեծածախ առևտրի, արտաքին առևտրի և ծառայությունների դաշնային ասոցիացիայի Գլխավոր գործադիր տնօրեն Անտոնին Ֆինկելնբուրգի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրատնտեսական ոլորտում արդյունավետ համագործակցության ընդլայնման ուղիները։ ՀՀ դեսպանը գոհունակություն հայտնել է Հայաստանի՝ Import Promotion Desk-ի գործընկեր երկիր դասվելու առնչությամբ, քննարկվել են … Read more

Սթարմերը փորձում է համոզել Թրամփին հրաժարվել Գրենլանդիան գրավելու մտադրությունից. ԶԼՄ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ մշակում է Արկտիկայի անվտանգության վերաբերյալ համաձայնագիր՝ նպատակ ունենալով համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ Եվրոպան ի վիճակի է պաշտպանել Գրենլանդիան առանց Վաշինգտոնի օգնության, գրում է I Paper-ը։ Թերթի աղբյուրների համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամների առաջարկները նախատեսում են Գրենլանդիայի անվտանգության ամրապնդում՝ այնտեղ ավելի մեծ թվով զինվորականների տեղակայման միջոցով։ Այդ քայլերը … Read more

Որոնք են Հայաստանի արտաքին ռիսկերը. հրապարակվել է արտաքին հետախուզական ծառայության զեկույցը

Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցը` հայերեն և անգլերեն։ Ռազմաքաղաքական ռիսկերի մեծ ծառայությունը նշում է. «Ադրբեջան-Հայաստան ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական, Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն ու գործողություններն առաջացնում են ռիսկեր։ Ըստ ԱՀԾ-ի՝ «Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված «արևմտյան … Read more

Գնման գործընթացների կասեցման հետևանքով առաջացող խնդիրները կկարգավորվեն. նախագիծ է մշակվել

Հունվարի 20-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ առաջին ընթերցմամբ քննարկելով Կառավարության հեղինակած ««Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես հանրային կամ պաշտպանության և ազգային անվտանգության շահերի ապահովման նպատակով … Read more

Հիմնադրութեան 51-րդ ամեակին առիթով՝ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի յայտարարութիւնը

20.01.2026 | 11:56 Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակը ծնունդ առաւ 20 Յունուար 1975-ին, Հայոց Ցեղասպանութենէն 60 տարիներ ետք, երբ մեր ազգի զանգուածային բնաջնջման ու հազարամեակներու հայրենիքէն բռնի տեղահանման յանցագործութիւնը մնացած էր ոչ միայն անպատիժ, այլեւ անտեսուած ու արհամարհուած միջազգային հանրութեան կողմէ: 20-րդ դարու առաջին ցեղասպանութեան իրաւաքաղաքական դատապարտումն ու անոր հետեւանքներու վերացման համամարդկային պարտաւորութիւնը ոչ միայն անյիշելի էր … Read more

Փաշինյանը ստացել է Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը», – հայտնում է Նազելի Բաղդասարյանը:։