Շտապօգնության բժիշկներին թույլ չեն տվել ՔԿՀ-ում տեսակցել Վարդան Ղուկասյանին. Պաշտպանը դիմել է ՄԻՊ-ին ու գլխավոր դատախազին

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, չնայած առողջական առկա խնդիրներին, այսօր տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Պաշտպան Զարուհի Փոստանջյանի կանչով ՔԿՀ ժամանած շտապօգնության բժիշկներին թույլ չեն տվել մուտք գործել հիմնարկի տարածք ու հետազոտել Վ. Ղուկասյանին։ Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ հրապարակել է հանցանքների մասին հաղորդում՝ ուղղված ՄԻՊ-ին ու գլխավոր դատախազին. «Հանցագործության մասին սույն հաղորդումը ներկայացնում եմ որպես Գյումրիի ընտրված … Read more

Սիրիական բանակը պահանջում է, որ քրդերը լիովին դուրս բերեն իրենց ուժերը Եփրատի արևմտյան ափից

Սիրիայի անցումային կառավարության զինված ուժերը պահանջում են, որ քրդերի գլխավորած կոալիցիան՝ «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը» (SDF), ամբողջությամբ դուրս բերի իր մարտիկներին Եփրատ գետի արևմտյան ափին գտնվող իրենց դիրքերից։ Այս մասին ասվում է զինված ուժերի օպերատիվ հրամանատարության հայտարարության մեջ։ «Մենք պահանջում ենք, որ ՍԴՈՒ ղեկավարությունը անհապաղ կատարի իր ստանձնած պարտավորությունները և ամբողջությամբ դուրս բերի իր զորքերը Եփրատ … Read more

Վարդան Ղուկասյանի անձնական բժիշկի կոչ-հայտարարությունը

Ցավով տեղեկացա, որ պարոն Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կրկին վատթարացել է։ Ըստ նրա պաշտպանների՝ նա շարունակաբար գանգատվում է կրծքավանդակի սեղմող ցավերից, շնչառական դժվարություններից, ինչպես նաև շաքարային դիաբետի (արյան գլյուկոզայի) արտահայտված տատանումներից։ Լինելով պարոն Ղուկասյանի անձնական բժիշկը՝ անհասկանալի պատճառներով զրկված եմ նրան տեսնելու և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու հնարավորությունից։ Փաստացիորեն շտապ բժշկական օգնության ծառայությունը ևս չի … Read more

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Լևանտեին» — Հայաստանի Հանրային Ռադիո

Իսպանիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեուում» երկու անպատասխան գնդակ ուղարկեց նախավերջին տեղում ընթացող «Լևանտեի» դարպասը (2-0)։ Հանդիպման հաշիվը բացվեց 58-րդ րոպեին, երբ 11-մետրանոց նշակետից դիպուկ հարված կատարեց Կիլիան Մբապեն։ Եվս մեկ գոլ գրանցվեց 65-րդ րոպեին․ Արդա Գյուլերի փոխանցումից հետո Ռաուլ Ասենսիոն գրավեց Մեթյու Ռայանի պաշտպանած դարպասը՝ մեծացնելով տանտերերի առավելությունը։ «Սերուցքայինները» վերջին … Read more

Ձեր 8 մլն դոլարը ապտակ էր սեփական ժողովրդին․ Ռուբեն Մխիթարյան – 5tv

«Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը խոսել է 8 միլիոն դոլարի, անապահով ընտանիքների, աղքատության և Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ուժեղ Հայաստան ունենալու մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

Տեղի ունեցած ապստամբությունը ամերիկյան սադրանք էր, և ԱՄՆ նպատակն է կլանել Իրանը. Իրանի գերագույն առաջնորդ

Իրանի գերագույն առաջնորդ, իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Աեյեդ Խամենեին այսօր՝ բնակչության տարբեր շերտերի հազարավոր ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մի քանի շեշտադրումներ է արել, որոնք առանձնացրել է IRNA-ն. «Վերջերս տեղի ունեցած ապստամբությունը ամերիկյան սադրանք էր, և Միացյալ Նահանգների նպատակն է կլանել Իրանը։ Մենք ԱՄՆ նախագահին մեղավոր ենք համարում թե՛ կորուստների, թե՛ վնասի, թե՛ Իրանի ժողովրդին … Read more

Միայն 1 պարագայում կարող էր գնալ այդ տաղավար, եթե անդրադարձ կատարեր նաև հենց Պետրոսի պահվածքին եթերում…

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անկեղծորեն զարմացած եմ, ոնց է Խոսքի պաշտպանության ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը գնացել Հ1-ի եթեր և Պետրոս Ղազարյանի հետ քննարկում լրագրողական էթիկան և խոսքի ազատությունը։ Պետորս Ղազարյանը դասական պրոպագանդիստ է, ո՛չ էթիկային է հետևում, ո՛չ առավել ևս խոսքի ազատությանը։ Աշոտ Մելիքյանը միայն մեկ պարագայում կարող էր գնալ հարցազրույցի այդ … Read more

Կոպենհագենում բողոքի ակցիա է՝ ի նշան Թրամփի կողմից Գրենլանդիային տիրելու մտադրության

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ցուցարարները հավաք են անցկացնում՝ իրենց բողոքն արտահայտելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան Վաշինգտոնի վերահսկողության տակ վերցնելու ծրագրերի դեմ. հայտնում է Guardian-ը՝ մանրամասնելով, որ ցուցարարները սկսել են հավաքվել քաղաքապետարանի առջև՝ Դանիայում և Գրենլանդիայում նախատեսված մի շարք գործողությունների շրջանակներում։ «Ցույցերն ուղղված են Դոնալդ Թրամփի և Գրենլանդիան զավթելու նրա ծրագրերի դեմ»,-նշում է աղբյուրը՝ մատնանշելով, … Read more