Ի՞նչ վիճակ է Հալեպի հայաբնակ թաղամասերում՝ բախումներից հետո
Հալեպի հայաբնակ թաղամասերում բախումների հետևանքով նյութական վնասներ են արձանագրվել։ Վիրավորներ չկան, հայտնում է «Գանձասար» պարբերականը։ Հիմա քաղաքում հարաբերական անդորր է։ Մերթ ընդ մերթ կրակոցների ձայներ են լսվում։ Սննդամթերքի խանութները, փռերը, հիվանդանոցներն ու բանկերը բաց են։