8 հունվարի 2026 – 11:58 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կհայտարարվի է հայտարարվում։ Որոշումն ընդունվել է գործադիրի նիստում։
Հունվարի 9-ից մինչև 31-ը ներառյալ ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ(այսուհետ՝ պահեստազորի սպայական կազմի զորակոչ):
Ծառայության ժամկետը սահմանվել է երկու տարի։
Նախատեսվում է կազմակերպել և անցկացնել պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջներին համապատասխան։ Զորակոչը կվերաբերի բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած և պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիներին։
Նախատեսվում է սահմանել զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 10 հոգի, ինչպես նաև զորակոչի կազմակերպման և անցկացման ժամկետները։