Վահագն Խաչատուրյանը ստորագրեց օրենքը | ՄԱՄՈՒԼ.ամ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 20-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը: Այս մասին տեղեկանում ենք նախագահականից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովն ընդունել է Ռուբեն Ռուբինյանի և Գեղամ Նազարյանի հեղինակած նախագիծը, որով հունվարի 27-ը սահմանվում է որպես «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր», ոչ աշխատանքային։