Փաշինյանը ուխտերթ բառի փոխարեն գրել է ուղտերթ, հետո սխալն ուղղել
Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 6–ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ «ուխտերթ» բառի փոխարեն գրել է «ուղտերթ»։ Երևի հասկանալով, որ ուղղագրական կոպիտ սխալ է արել, գրածն ուղղել է՝ ուղտերթը դարձրել ուխտերթ։ Նա գրել է.«Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց ուխտերթ Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի»։