
«Ցավոք, եկեղեցու փաստացի պետն ու իր վերնախավը, ըստ էության, պետք է արձանագրենք, որ աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են: Սա նշանակում է, որ ՀԱՍԵ-ն պետք է ազատենք հերձվածից: Եկեղեցին պետք է վերադարձնենք ժողովրդին»,- Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու բակում ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ եկեղեցին ժողովրդի համար է, սակայն, ցավոք, եկեղեցում Քրիստոսն անկյուն է մղված: «Լավ լուրն այն է, որ դուրս ենք գալիս, Քրիստոսը դուրս է գալիս մեկուսացումից ու հաղթահարում է մեկուսացումը: Նախորդ օրը տասը եպիսկոպոսների հետ հայտարարություն ստորագրեցինք՝ ՀԱՍԵ բարենորոգման մեկնարկի մասին»,- հավելեց նա: