Լարված իրավիճակ՝ Թալինում․ ոստիկանները փակել են եկեղեցու դուռն ու թույլ չեն տալիս ներս մտնել
Վաղ առավոտից լարված իրավիճակ է Թալինի եկեղեցու տարածքում։ Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանը ոստիկանության հատուկ ուժերի՝ սև բերետների աջակցությամբ, փակել է Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքն ու թույլ չի տվել, որ Արագածոտնի թեմի քահանաներն ու հավատացյալ ժողովուրդը մտնեն ներս ու իրականացնեն Սուրբ Ծնունդի պատարագ: