Օտարերկրյա դիմորդների շրջանում ունենք ավելի քան 47 տոկոս աճ. Անդրեասյան

ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2025-2026 ուսումնական տարվանից օտարերկրյա դիմորդների ընդունելությունը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ fs.emis.am համակարգի միջոցով: Անդրադառնալով այս գործընթացին՝ ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ այս համակարգը բարձրացնում է գործընթացի թափանցիկությունը և զգալիորեն հեշտացնում դիմելու ընթացակարգը։ Նրա խոսքով՝ արդյունքում այս տարի գրանցվել է ավելի քան 2100 դիմում. «Հատկապես … Read more

Եկեղեցին քաղաքական պայքարի դաշտի վերածելու՝ Փաշինյանի օրակարգը միտված է հարվածելու համազգային ինքնության վերջին կենսունակ ինստիտուտներից մեկին. Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված ուխտերթի և Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու բակում ունեցած ելույթի մասին 1. Ինչ է տեղի ունեցել (փաստական ամփոփում) Երեկ՝ հունվարի 6-ին, Սուրբ Ծննդյան օրը, Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց և իրականացրեց հրապարակային ուխտերթ Երևանում՝ այն ավարտելով Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու բակում ունեցած … Read more

Լուսանը՝ ձյունաճերմակ անտառում․ ֆոտոթակարդը ֆիքսել է լուսանին Խոսրովի արգելոցում (ՖՈՏՈ)

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը լուսանի լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը լուսանի լուսանկար է հրապարակել։ Արգելոցի Facebook–յան էջում նշվում է, որ լուսանը Հայաստանում մեծությամբ երկրորդ կատվազգին է ։ Բնակվում է հիմնականում անտառներում, անտառամերձ ժայռոտ տարածքներում:  

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհուրդը քննարկել է առաջիկա աշխատանքները. Փաշինյան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհուրդը (այսուհետև Խորհուրդ) գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները։ Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում:   «Խորհուրդը կարևորել է գործընթացի իրականացումը ներառականության, հանրային վստահության, … Read more

Իրանական պատվիրակությունը Հայաստանում կքննարկի արավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի գլխավորած պատվիրակությունն այսօր 7-ին կժամանի Երևան։ Այս մասին հայտնում է իրանական ISNA կայքը՝ մանրամասնելով, որ Երևանում իրանական պատվիրակությունը կմասնակցի քաղաքական խորհրդակցությունների։      Նշվում է, որ իրանցի դիվանագետը կհանդիպի նաև իր հայ գործընկերոջ հետ։ Բացի այս, նախատեսվում են նաև հանդիպումներ այլ բարձրաստիճան հայ պաշտոնյաների հետ, որոնց հետ … Read more

«Ուժեղ Հայաստան» կլինի Սամվել Կարապետյանի կուսակցության անունը ·

Ադրբեջանը շարունակում է զինվել։ Ադրբեջանը մեծացրել է իր անվտանգային բյուջեն (ընդհանուր ծախսերի 28.9 տոկոսը)։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեր ձևով» շարժումը։ «Նրանք զգում են մեր երկրի ղեկավարի թուլությունը, որը կրճատել է պաշտպանական բյուջեն։ Սա երկար չի շարունակվելու։ Սամվել Կարապետյանն ուժեղ առաջնորդ է, որը գիտի` ինչպես առաջնորդել մեր ապագան հզոր անվտանգային թիմի հետ միասին: Խաղաղություն … Read more

Առանց իմ մասնակցության, Ռուսաստանը այժմ կվերահսկեր ամբողջ Ուկրաինան. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում հայտարարել է, որ Ռուսաստանը կգրավեր Ուկրաինայի ողջ տարածքը հակամարտության ընթացքում, եթե ամերիկացի առաջնորդը չմասնակցեր կարգավորմանը։ «Առանց իմ մասնակցության, Ռուսաստանը այժմ կվերահսկեր ամբողջ Ուկրաինան», — գրել է նա։ Սպիտակ տան ղեկավարը նաև հիշեցրել է, որ անձամբ ավարտել է ութ միջազգային հակամարտություն, վերականգնել է ԱՄՆ զինված ուժերը և կոչ է … Read more

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին տեղ–տեղ մերկասառույց է

Հունվարի 8-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Տեղի է ունեցել ՀԱԵ Բարենորոգման խորհրդի առաջին նիստը

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Բարենորոգման խորհուրդը (այսուհետև Խորհուրդ) գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Խորհուրդը կարևորել է գործընթացի իրականացումը ներառականության, հանրային վստահության, թափանցիկության և պատասխանատվության … Read more

«Mercedes»-ը Հաղարծին բնակավայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Աղստև գետում. shamshyan.com

Հունվար 07,2026 21:21 Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին բնակավայրում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Աղստև գետում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ … Read more