«Ոսկե գլոբուս»-ի աստղերն ընտրել են հայկական «Yeprem» բրենդի զարդերը

16 Հունվարի 2026, 13:00 Հունվարի 11-ին Լոս Անջելեսի «Beverly Hilton» հյուրանոցում կայացած 83-րդ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ընթացքում բազմաթիվ համաշխարհային աստղեր կարմիր գորգին հայտնվել են հայկական «Yeprem» բրենդի զարդերով։ Դերասանուհի Լի Ցզյուն Լին, որը կատարել է գլխավոր դերերից մեկը «Մեղավորները» ֆիլմում, ինչպես նաև ֆիլմի համապրոդյուսեր Զինզի Կուգլերը, ընտրել են սպիտակ ոսկուց պատրաստված էլեգանտ մատանիներ։ «Yeprem»-ի զարդերով … Read more

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը Թրամփին է հանձնել խաղաղության Նոբելյան մրցանակը

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփին է հանձնել Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը։ Այս մասին Մաչադոն հայտարարել է Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո։ «Ես Նոբելյան խաղաղության մրցանակը հանձնեցի Միացյալ Նահանգների նախագահին։ Սա խորհրդանշական ժեստ է Վենեսուելայի ժողովրդի անունից՝ երախտագիտություն հայտնելով իրենց ազատության նկատմամբ եզակի նվիրվածության համար»,- ասել է նա։ Գնահատեք … Read more

Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը պարզաբանել է, թե ինչու է միացել ՀԱԵ բերանորոգման ծրագրին

16 հունվարի 2026 – 12:58 AMT PanARMENIAN.Net – Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը պարզաբանել է, թե ինչու է միացել «եկեղեցական բարենորոգման ծրագրին», որն, ըստ նրա, «անհետաձգելի հրամայական է»: Նա նշել է, որ բարենորոգումը ներեկեղեցական օրակարգ է 5-րդ դարից սկսած՝ կարգ ու կանոնի, բարեվարքության, եկեղեցու կառավարման, հովվական ծառայության, հոգևոր կրթության և … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ոչ մեկը լրագրողներին ԱԺ-ից դուրս հրավիրելու իրավունք չունի»․ Հայկ Սարգսյան

Այսօր ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով հայտնի ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը նիստը ղեկավարող Անդրանիկ Քոչարյանի թույլտվությամբ ԱԺ-ից հեռացրեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին։ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոչ մեկը լրագրողներին ԱԺ-ից դուրս հրավիրելու իրավունք չունի։ Հիշեցնենք, որ Դավիթ Առաքելյանը լրագրողներին զրկել էր ԱԺ հավատարմագրումից՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին … Read more

Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի ու ագրեսիվ խոսույթների հետ. Տաթևիկ Հայրապետյան

Ի՞նչ է կատարվում իրականում Ադրբեջանում, ի՞նչ պետական քաղաքականություն է որդեգրվել։ Ես մի քանի անգամ ներկայացրել եմ ու փաստերով ցույց տվել, որ ՀՀ տարածքը «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ կոչելով՝ Ալիևը շատ հեռուն գնացող ծրագրեր է գծում։ Այսպես, միայն անցած տարվա դեկտեմբերի 15-ից մինչև այս տարվա հունվարի 15 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել … Read more

36–ամյա տղամարդը հիվանդանոցից 11 հենակ է գողացել ու 30 տուփ դեղորայք

Պարեկները գիշերը 2–ին նկատել են, որ քաղաքացին ձեռքի հենակներ էր տեղափոխում ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Տավուշի մարզի պարեկները հիվանդանոցից կատարված գողության դեպք են բացահայտել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։   Տավուշի մարզի պարեկները հունվարի 14-ի գիշերը՝ ժամը 2․10-ի սահմաններում, Իջևան քաղաքի Անկախության և Վասիլյան փողոցների խաչմերուկի մոտ նկատել են մի քաղաքացու, որը ձեռքի հենակներ էր տեղափոխում։ … Read more

Փաշինյանի հետ հանդիպելու պլան չունեմ, հասկացա, որ ՔՊ վարչությունը չի ցանկանում, որ ես լինեմ նախընտրական ցուցակում. Հայկ Սարգսյան

Ցանկություն չունեմ լինել ՔՊ նախընտրական ցուցակում. Հայկ Սարգսյանը այսօր ասաց լրագրողների հետ զրույցում։    «Փաշինյանի հետ հանդիպելու պլան չունեմ, անհրաժեշտություն չկա։ Ես հասկացա, որ ՔՊ վարչությունը չի ցանկանում, որ ես լինեմ նախընտրական ցուցակում»,–ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ–ական պատգամավորը։     Hayastan.news-ը` Telegram-ում

Ցանկություն չունեմ ՔՊ-ի նախընտրական ցուցակում լինել, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պլաններ չունեմ, անհրաժեշտություն չկա. Հայկ Սարգսյան

  tert.am. Ես դիմել եմ սահմանված կարգով՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, որպեսզի ինձ հնարավորություն ընձեռնվի ընգրկվել ցուցակի նախնական ընտրության կազմում: Ինձ որևէ հիմնավորում չներկայացնելով` «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը մերժել է: Ես սահմանված կարգով բողոքարկել եմ վարչության որոշումը, ինձ հրավիրել են վարչության նիստի և որևէ ընդունելի պատճառաբանություն չի ներկայացվել, իմ դիմումը մերժվել է: Առաջիկայում չեմ … Read more

Իրանում ձերբակալվել է երեք հազար ցուցարար. Tasnim

Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են «ահաբեկչական խմբավորումների» և անկարգությունների երեք հազար անդամի, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ «Անվտանգության պաշտոնյաները հայտարարել են, որ մինչ այժմ ձերբակալվել են ահաբեկչական խմբավորումների երեք հազար անդամներ, ինչպես նաև վերջին անկարգություններին մասնակցած անձինք»,- նշել է գործակալությունը։