ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ ՊՆ փոխնախարարը ծաղիկներ չխոնարհեց Ավոյի և Սպարապետի շիրիմներին

Հունվարի 27-ն ընդունվել է Հայրենիքի համար զոհվածների խոնարհումի օր, ինչի կապակցությամբ ՀՀ տարբեր գերատեսչություններից պաշտոնյաներ են այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհել նահատակների հիշատակին։ Այնտեղ էր նաև պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, որը, ինչպես նկատեց ArmLur.am-ը, ծաղիկներ չխոնարհեց Հայաստանի ազգային հերոսներ Մոնթե Մելքոնյանի և Վազգեն Սարգսյանի շիրիմներին, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերին ռազմական գործողությունների արդյունքում զոհված … Read more

«Արարատ-Արմենիան» կմրցի դանիական 4 ակումբների հետ

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության առաջատար «Արարատ-Արմենիան» մարզական հավաք կանցկացնի Կիպրոսում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ակումբը կիպրոսյան հավաքի ընթացքում կանցկացնի վեց ստուգողական հանդիպում։ «Արարատ-Արմենիան» կմրցի դանիական «Վեյլեի», «Հոբրոյի», «Լյունգբյուի» և ՀԻԿ-ի, վրացական «Տորպեդո Քութայիսի» ու բուլղարական «Բոտև Վրացա» ակումբների հետ։

Աբու Դաբիում քննարկվել են ռազմական հարցեր. Զելենսկի — Հայաստանի Հանրային Ռադիո

Վերստին ընձեռվել է եռակողմ հանդիպման առիթ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, թե անցած շաբաթավերջին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում ամերիկացիների միջնորդությամբ և մասնակցությամբ անցկացված ռուս-ուկրաինական բանակցություններում քննարկվել են մեծավ մասամբ ռազմական հարցեր: Հայրենակիցներին հասցեագրված տեսաուղերձում նախագահը նշել է, որ երկար ժամանակ անց վերստին ընձեռվեց ամերիկացիների և ռուսների մասնակցությամբ բանակցելու հնարավորություն: Նրա խոսքով, կան … Read more

«Սուտն ու չարիքը սահմաններ չունեն». Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատերազմ ու պարտություն բերած, հազարավոր զոհեր, վիրավորներ ու ավերածություններ բերած, խաղաղության անվան տակ «արևմտյան Ադրբեջանի» կառուցմանը նպաստող իշխանությունը փարիսեցիաբար ու կեղծավոր ձևով Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների օր է սահմանել՝ դա անելով ամենանողկալի տարբերակով: Սուտն ու չարիքը, կեղծավորությունն ու փարիսեցիությունը սահմաններ չունեն»: Աղբյուրը`   Անդրանիկ … Read more

Բազեյան. Ընդդիմադիր բոլոր ուժերը պետք է միավորվեն

27 հունվարի 2026 – 15:59 AMT PanARMENIAN.Net – ԵԿՄ նախկին նախագահ և ԱԺ նախկին պատգամավոր Ալբերտ Բազեյանը հայտարարել է, որ պետք է ձևավորել համազգային համախմբում: Նա նշել է, որ ընդդիմադիր առողջ, ազգային քաղաքական ուժերը պետք է մի կողմ թողնեն իրենց անձնական համակրանքներն ու հակակրանքները, իրենց արտաքին քաղաքական կողմնորոշումները, հավակնությունները քաղաքական պաշտոնին, ձևավորեն քաղաքական միավորում, մինչև … Read more

Նախատեսվում է ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի անցկացման օրը հայտարարել ոչ աշխատանքային

Կառավարության հունվարի 29-ի նիստի օրակարգից տեղեկանում ենք, որ ակտիվորեն ներգրավված լինելով Եվրոպական քաղաքական համայնքում (ԵՔՀ) և կարևոր դեր խաղալով տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերում՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը: Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը (նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով)՝ Երևան քաղաքի տրանսպորտի … Read more

Արագածոտնի մարզում մի քանի ավտոմեքենաների վթարի պատճառը եղել է մերկասառույցը․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News Այսօր՝ հունվարի 27-ին, ճանապարհի մերկասառույց և մառախլապատ լինելու պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Գյումրի–Երևան ավտոճանապարհի 122-րդ կմ հատվածում բախվել են «Chevrolet», «Opel», «Lada» և 2 «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել … Read more

Որտե՞ղ է Պապոյան Գևորը փողը պահում

Պապոյան Գևորն է պարսիկներին հիշել ու փիլիսոփայել. պնդել է, թե եթե մեկն ունի միլիարդավոր դոլարներ, որոնց առյուծի բաժինը Տիզբոնում է, ապա շահի կենտրոնն ինքնաբերաբար դառնում է Տիզբոնը: Գևորը սա ասել է ներքաղաքական կոնտեքստում՝ փորձելով Նիկոլին ներկաացնել որպես անայլընտրանքյաին մեկը: Բայց հարց է առաջանում՝ ի՞նչ է լինում այն դեպքում, երբ քո սրտի մայրաքաղաքը դառնում է … Read more

Այսօր 15:54:14 ԱՄՆ-ն մեծ ուժեր է կուտակել Իրանի մոտ․ Թրամփ. Փաշինյանն ու մյուս պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ)

Այսօր 15:54:14 ԱՄՆ-ն մեծ ուժեր է կուտակել Իրանի մոտ․ Թրամփ. Փաշինյանն ու մյուս պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ)

Ադրբեջանում Իրանի դեսպանատունը դատապարտում է Իսրայելի արտգործնախարարի Բաքվում արված «կեղծ, սադրիչ» պնդումները

Ադրբեջանում Իրանի դեսպանատունը խստորեն դատապարտել է Իսրայելի արտաքին գործերի նախարարի կողմից Ադրբեջան կատարած այցի ընթացքում արված «միջամտողական, սադրիչ և լիովին կեղծ» դիտողությունները։ Տարածված հայտարարությունում Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի կողմից նույն օրը արված դիտողությունները որակել է որպես «միջամտողական, սադրիչ և լիովին կեղծ»։  Ադրբեջանցի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Սաարը … Read more